ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Պոլինա Օսետինսկայայի եւ Կարեն Շահգալդյանի ելույթներով ամփոփվեց «Արմենիա» միջազգային փառատոնը

Պոլինա Օսետինսկայայի եւ Կարեն Շահգալդյանի ելույթներով ամփոփվեց «Արմենիա» միջազգային փառատոնը
07.07.2018 | 15:05

Հուլիսի 6-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ ակորդն էր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկան դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան եւ ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգը ղեկավարում էր մալթացի հայտնի դիրիժոր Ալան Չիրքոփը։


Երեկոն, ինչպես բոլոր համերգներին, մեկնարկեց հայ կոմպոզիտորի ստեղծագործությամբ. հնչեցին Գագիկ Հովունցի խորեոգրաֆիկ պիեսները, այնուհետեւ Կարեն Շահգալդյանը ներկայացրեց Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, իսկ Պոլինա Օսետինսկայան՝ Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։
Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ է Հայաստանում, նշում է, որ վաղուց մեծ ցանկություն կար գալու Երևան։ «Ուրախ եմ, որ վերջապես ստացվեց։ Լսել էի «Արմենիա» փառատոնի մասին, նախորդ տարի փառատոնին նվագել է իմ ընկեր Մաքսիմ Վենգերովը, որի հետ շատ ենք համագործակցում եմ։ Դատելով այն անուններից, որոնք մասնակցում են երաժշտական այս իրադարձությանը, պետք է որ տպավորիչ լինի»,- ասաց դաշնակահարուհին։


Մալթացի դիրիժոր Ալան Չիրքոփը նշեց, որ ուրախ է լինել Հայաստանում եւ մաս կազմել «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի։ «Սա երկրորդ փառատոնն է, եւ ակներեւ է, թե ինչպես է այն զարգանում, ավելի ու ավելի ճանաչված դառնում»։ Դիրիժորը երկրորդ անգամ է Հայաստանում, առաջին այցելությունը եղել է 2016 թվականին։ Ալան Չիրքոփը նաեւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի գեղարվեստական ղեկավարն է։ Նա բարձր է գնահատում հիմնադրամի համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ։


Ավարտվեց «Արմենիա» երկրորդ փառատոնը, որը հայաստանյան երաժշտասերներին պարգեւեց 5 անմոռանալի երեկոներ՝ հայտնի մենակատարներով ու հարուստ երկացանկով։ Փառատոնն անցավ հանդիսատեսի ջերմ ընդունելության պայմաններում եւ ամփոփվեց հաջորդի սպասմամբ։ Ծրագրում «Արմենիա» երրորդ միջազգային երաժշտական փառատոնն է, որը խոստանում է լինել է՛լ ավելի հետաքրքիր՝ նոր անուններով ու նոր նվաճումներով։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ